Դե, լավ, օլիմպիական խաղերը խաղացինք, վերջացրինք, ուրեմն կարելի է մի քանի հարց տալ:
1. Քանի՞ մեդալից կզրկվեին ամերիկացիները և չինացիները, եթե Ռուսաստանը մասնակցեր:
2. Ռուսաստանին զրկեցին, քանի որ մեղավոր էր, բայց չկայի՞ն նույնքան մեղավոր այլ մասնակից պետություններ: Գոնե երկուսին գիտենք, չէ՞:
3. Օլիմպիական շարժման եվրոպական կազմակերպիչները և նրանց ամերիկացի հուշարարները ինչո՞ւ չարգելեցին Իսրայելի մասնակցությունը. մի՞թե իրենց համար շուրջ 40 000 պաղեստինցի ոչնչացնելը հանցագործություն չէր:
4. Ինչո՞ւ չարգելվեց Ադրբեջանի մասնակցությունը. մի՞թե հայերիս հանդեպ այս պետության կատարած էթնիկական զտումը ցեղասպանության հատկանիշ չէ:
5. Քանի որ այս անգամ օլիմպիական մարզաձևերը խելքից դուրս շատացել էին, հնարավո՞ր չէ հաջորդ անգամ դրանց ավելացնել նոր մարզաձևեր, օրինակ` քարկտիկը, ստոպը, էշ-միլիցան, կլասը, պախկվոցին և այլն, մանավանդ Լոս Անջելեսում լիքը հայ մարզիչ կլինի:
Վալերի Միրզոյան